ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Հա՜, էն իմպիչմենտն էլ բան արեք․․.

Հա՜, էն իմպիչմենտն էլ բան արեք․․.
11.07.2025 | 13:19

Եթե վերջին շրջանի ռեպրեսիաներին անդրադառնալու լինենք, ընդամենը պետք է արձանագրել․

«Իշխանությունը գործում է հաճախ ամենաստոր մեթոդներով, բայց նախաձեռնությունն իշխանության ձեռքում է։

Ռեսուրսներ ունեցող ընդդիմությունը միայն արձագանքում է, հաճախ ուշացած, հաճախ կատարված փաստի հետ առերեսվելով, ու․․․ հանձնվելով։

Քանի դեռ ռեսուրսներ ունեցող ընդդիմությունը ռեակցիոն է, չի՛ կարող հաջողել»։

Էսքան բան, հա՜, էն իմպիչմենտն էլ բան արեք․․․ լավ, ինչ ուզում եք արեք․․․

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3131

Մեկնաբանություններ